copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:38 01-08-2022

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի Հայրենադարձների հանձնախումբը բողոքի ակցիա կիրականացնի ԱԳՆ շենքի դիմաց

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի Հայրենադարձների հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 11-ին, հրավիրում է մասնակցնելու ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց տեղի ունենալիք բողոքի ակցիային։

«Հայաստանը վերածելով նեղ անձնական և խմբակային շահերի սպասարկման հարթակի՝ Փաշինյանի խմբակը մի քանի օրվա մեջ արդեն երրորդ սփյուռքահայ գործչին է արգելում ժամանել հայրենիք: Պատճառը ոչ միայն անհիմն է, այլև զավեշտալի: Եթե առաջնորդվենք Փաշինյանի հայրենադավ խմբակի տրամաբանությամբ, ապա կստացվի, որ ինչպես Փաշինյանի հայրենակործան քաղաքականության դեմ դուրս եկած պատվախնդիր սփյուռքահայերն իրավունք չունեն հայրենիք ժամանել, այնպես էլ ՀՀ-ում ապրող և նույն իշխանության դեմ դուրս եկածներն իրավունք չունեն ապրելու Հայաստանում: Այսինքն՝ ըստ այս տրամաբանության՝ ՀՀ-ն պատկանում է միայն, այսպես կոչված, նիկոլականներին կամ նրանց, ովքեր լոյալ են Փաշինյանի արկածախնդիր ու հայրենակործան քաղաքականության հետ:

Փաստենք՝ վերոնշյալը ոչ այնքան բռնատիրության, որքան խուժանապետության, լակոտակրատիայի դասական օրինակ է, որտեղ ամեն ինչ որոշվում է մեկ անձի կամ խմբակի քմահաճույքներով: Ցավում ենք նաև, որ երկրի իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայության մարմիններն այդպես հլու-հնազանդ կատարում են այդ մեկ անձի խելացնոր որոշումները՝ բոլորովին հաշվի չառնելով այդ երևույթի ողբերգական հետևանքները հայոց պետականության և հայ ժողովրդի՝ իբրև հավաքական ամբողջության, գոյության վրա:

Սիրելի՛ հայրենակիցներ, օգոստոսի 3-ին՝ ժամը 11-ին, բոլորիդ հրավիրում ենք մասնակցնելու ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց տեղի ունենալիք բողոքի ակցիային»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից