Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:52 31-07-2022

ԵՄ-ն Իրաքում հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել

Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (EBU) պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է Բաղդադում շարունակվող բողոքի ցույցերի և դրանց հնարավոր սրման հետ կապված ԵՄ-ի անհանգստության մասին:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա բռնությունները կանխելու համար: Քաղաքական ուժերը պետք է խնդիրները լուծեն սահմանադրական շրջանակներում՝ կառուցողական քաղաքական երկխոսության միջոցով»,- ասվում է EBU-ի ներկայացուցչի Բրյուսելում հրապարակված կոմյունիկեի մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ «թեև խաղաղ բողոքի իրավունքը էական նշանակություն ունի ժողովրդավարության համար, սակայն օրենքները և պետական ​​ինստիտուտները պետք է հարգվեն»։

Իրաքի ազդեցիկ շիա իմամ Մուքթադ աս-Սադրաի կողմնակիցները, որոնք բողոքում են Իրաքի նոր վարչապետի նշանակման դեմ, շաբաթվա ընթացաքում արդեն երկրորդ անգամ ներխուժել են խորհրդարանի շենք՝ Բաղդադի այսպես կոչված Կանաչ գոտում, որտեղ գտնվում են Իրաքի պետական հաստատությունները և մի շարք օտարերկրյա դեսպանատներ, հաղորդում է Associated Press-ը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ