copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:13 04-10-2021

ԵՄ-ն զսպվածության կոչ է արել Վրաստանին՝ Սահակաշվիլիի ձերբակալությունից հետո

Եվրամիությունը, Սահակաշվիլիի ձերբակալությունից հետո, Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը զսպվածության և օրենքի գերակայության պահպանման կոչ է արել: Այդ մասին հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախկին նախագահ (Միխայիլ) Սահակաշվիլիի Վրաստան վերադառնալուց և դրան հաջորդած ձերբակալությունից հետո ԵՄ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը գործել զուսպ և հարգել օրենքի գերակայությունը,- ասել է նա:- Հիմնական իրավունքները և պատշաճ դատական գործընթացները պետք է պահպանվեն թափանցիկ և արդար դատաքննության շրջանակում՝ օրենքի գերակայության պայմաններում»:

Մասրալին կոչ է արել բոլոր կողմերին «լարվածության նվազմանն ուղղված ջանքեր» ձեռնարկել:

Նա նաև ընդգծել է, որ «ներառական խորհրդարանական գործընթացը, քաղաքական կայունությունը և դատական ​​համակարգի անկախությունը երկրի ԵՄ-ի հետ գործընկերության խորացման նախապայմաններն են՝ ասոցացման համաձայնագրի շրջանակում»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում