copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:13 31-07-2022

Արքայազն Չարլզի հիմնադրամը 1 միլիոն ֆունտ է ստացել Ուսամա բեն Լադենի հարազատներից. Times

Բրիտանական գահաժառանգ Ուելսի արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը 1 մլն ֆունտ (1.2 մլն դոլար) է ստացել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի հարազատներից։ Այս մասին հայտնում է The Times թերթը։

Հրատարակությունը նշում է, որ 2013 թվականին Չարլզը Լոնդոնի իր նստավայրում անձամբ հանդիպել է գործարար Բաքր բեն Լադենի հետ, որը գլխավորում էր «Binladin» խոշոր շինարարական կոնգլոմերատը։

Ընդգծվում է, որ արքայազնի խորհրդականները նրան հորդորել են հրաժարվել Ուսամա բեն Լադենի խորթ եղբոր նվիրատվություններից, սակայն Եղիսաբեթ II թագուհու ավագ որդին անտեսել է այդ առաջարկությունները։

Արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամի ղեկավար Իեն Չեշիրը պնդում է, որ Բեն Լադենի ընտանիքից նվիրատվություններ ստանալու համաձայնությունը լիովին հավանության է արժանացել կազմակերպության հինգ հոգաբարձուների կողմից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը