Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:00 30-07-2022

Ծաղկաձորում նշվել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեության 40-ամյակը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր միավորված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարեն Հունանյանի և օգնականի Ստեփան Բաղդասարյանի հետ Ծաղկաձորում ներկա է գտնվել Օրբելի եղբայրների տուն-թանգարանի բացման 40-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը և «Էրմիտաժի սխրանքը»​ գրքի շնորհանդեսին:

Տնօրեն Նարե Ստեփանյանը ներկայացրել է թանգարանի գործունեությունն ու ծրագրերը, ինչպես նաև մանրամասներ Օրբելի եղբայրների կենսագրության ու գործունեության վերաբերյալ:

Կոտայքի մարզպետը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար ու վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի թանգարանի կողմից նախատեսված մշակութային ցանկացած նախաձեռնության իրականացմանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից