copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:28 30-07-2022

Բաղդադում ցուցարարները կրկին խորհրդարանի շենք են ներխուժել

Շիական ազդեցիկ քաղաքական գործիչ Մուկտադի Աս Սադրիի կողմնակիցները, որոնք բողոքում են Իրաքի նորանշանակ վարչապետի դեմ, այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ ներխուժել են Բաղդադի խորհրդարանի շենք, հաղորդում է Associated Press-ը։ Նրանք ներխուժել են այսպես կոչված «կանաչ գոտի», որտեղ գտնվում են պետական հաստատությունները և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ցուցարարներից մեկը լրատվականի հետ զրույցում ասել է, որ իրենք եկել են «կոռումպացված քաղաքական գործիչներին հեռացնելու և խորհրդարանի նիստը թույլ չտալու համար»։ «Մենք պատասխանել ենք ալ-Սադրի կոչին»,- ընդգծում է ցուցարարը։

Arab News միջարաբական տեղեկատվական ռեսուրսը հայտնել է, որ ազգային հետախուզության աշխատակիցների գործողությունների ժամանակ առնվազն յոթ մարդ է վիրավորվել։ Ցուցարարներին ցրելու համար նրանք օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Հիշեցնենք, որ աս-Սադրի կողմնակիցները հուլիսի 27-ին գրավել էին Իրաքի խորհրդարանը։ Նրանք բողոքում էին երկրի վարչապետի պաշտոնում Մուհամադ Աս Սուդանի թեկնածության առաջադրման դեմ։ Ավելի ուշ Աս Սադրի կարգադրությամբ նրանք լքել էին շենքը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ