copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:14 29-07-2022

ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ տրամադրել իր քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում․ հայտարարություն

Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»: Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին ասվում է Ադրբեջանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքը երկիր։ «ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ օգնություն ցուցաբերել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում եւ դրա շրջակայքում, քանի որ նրանց մուտքը սահմանափակ է»:

44-օր ինտենսիվ մարտերի ընթացքում Ադրբեջանի, Հայաստանի և հայամետ անջատականների կողմից զոհեր, կորուստներ եղան։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից տարածքների նկատմամբ, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից հայտարարված զինադադարի պայմանավորվածությունը հանգեցրեց երեք լրացուցիչ տարածքների վերահսկողության խաղաղ փոխանցմանը Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում։ Հրադադարը հիմնականում պահպանվել է, սակայն լարվածությունը մնում է բարձր, հատկապես սահմանի երկայնքով, որը լիովին սահմանազատված չէ:

Ռուսական ուժերը իրենց դերն են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանամերձ մայրուղիների և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան մուտքը վերահսկելու գործում: Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը Ադրբեջանում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են ռուս խաղաղապահներ, և արգելել է Լեռնային այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։ ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին