copy image url
Ավելին 4 տարի առաջ - 17:13 29-07-2022

ՌԴ բնակչությունը 5 ամսում նվազել է 430 հազարով

2022 թվականի հունվարից մայիս Ռուսաստանի բնակչությունը նվազել է 430 հազար մարդով։ Սա բխում է «Ռոսստատ»-ի տվյալներից՝ հրապարակված «Սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին» ամենամսյա զեկույցում։ Բնակչության ընդհանուր թիվը նվազել է մինչև 145.1 միլիոն մարդ. այս թիվը ներառում է բռնակցված Ղրիմի բնակչությունը:

2014 թվականին թերակղզու բռնակցումից ի վեր սա Ռուսաստանի բնակչության ամենացածր ցուցանիշն է։ Ռուսաստանի բնակչությունը, առանց Ղրիմի, հասել է գրեթե 142.7 միլիոնի։

Ըստ երևույթին, վիճակագրությունը չի ներառում այն ​​մարդկանց, որոնք լքել են Ռուսաստանն ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո. տարբեր գնահատականներով՝ այդ թիվը կարող է հասնել մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազար: Նրանց ճնշող մեծամասնությունը, սակայն, շարունակում է մնալ Ռուսաստանի մշտական ​​բնակիչ, քանի որ գրանցումից դուրս չի եկել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին