copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:37 07-05-2025

Սահմանամերձ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի բնակչությունը 7 տարում նվազել է 41.500-ով

Սահմանամերձ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի բնակչությունը 7 տարում նվազել է 41.500 մարդով, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նա թվեր է ներկայացրել․

«Սյունիք- 21.700 մարդ

Գեղարքունիք- 14.000 մարդ

Տավուշ- 5.800 մարդ։

Սա է կառավարության անվտանգային և սոցիալ-տնտեսական քաղաքականության ամենաակնհայտ գնահատականը»։