Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 16:26 29-07-2022

Իրանում մեկ օրում մահապատժի են ենթարկել երեք կնոջ

Իրանի իշխանությունները անցած չորեքշաբթի մահապատժի են ենթարկել երեք կնոջ։ Նրանք բոլորն էլ մեղավոր են ճանաչվել իրենց ամուսիններին սպանելու մեջ։ Մահապատժի ենթարկվածներից մեկին ամուսնացրել են դեռահաս տարիքում։

Միայն այս շաբաթ Իրանում մահապատժի 32 դատավճիռ է իրականացվել։ 2022 թվականի առաջին կիսամյակում երկրում իրականացվել է ավելի քան 250 մահապատիժ՝ երկու անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Իրանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ իրանական դատարանները մեղմացուցիչ հանգամանքներ չեն համարում այն, որ սպանությունները կարող էին կատարվել ինքնապաշտպանության նպատակով, որ դրանց կարող էին նախորդել տարիներ շարունակ տևած ընտանեկան բռնությունը, և որ մեղադրյալներից շատերին ամուսնացրել են առանց նրանց համաձայնությունը հաշվի առնելու՝ մինչև չափահաս տարիքը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել