Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:45 29-07-2022

Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի

Գորիս խոշորացված համայնքի միջոցներով Շուռնուխում վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը.« Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրի 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի: Բնակարանների բանալիները կհանձնվեն առաջիկայում:
Համայնքի միջոցներով, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանամերձ բնակավայրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում. փոքրիկների համար խաղահրապարակ է կառուցվում, ավարտվել են նաև մանկական զարգացման կենտրոնի նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են կենտրոնի կահավորման աշխատանքները:
Բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Շուռնուխ կատարած հերթական այցի ընթացքում հետևել է բնակավայրում իրականացվող մեծածավալ շինաշխատանքների ընթացքին»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան