copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:17 28-07-2022

Սի Ցզինպինը Բայդենին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Թայվանի անկախությանը


ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը քննարկել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը։ Սի Ցզինպինը նաև բողոքել է արտաքին ուժերի միջամտության դեմ։

Չինաստանի ղեկավարը կրկնել է Ուկրաինայի հարցում իր սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև զգուշացրել, որ «նա, ով խաղում է կրակի հետ, անշուշտ ինքն իրեն կայրի»։

«Մենք կտրականապես դեմ ենք անջատողականությանը և «Թայվանի անկախությանը», ինչպես նաև արտաքին ուժերի միջամտությանը», - ասել է Սի Ցզինպինը։

Նա ընդգծել է, որ չին ժողովրդի կամքը, որը կազմում է 1,4 միլիարդ մարդ, անսասան է պետության ամբողջականությունը պաշտպանելու հարցում։

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ զրույցի երկու մասնակիցներն էլ այն համարել են անկեղծ ու հիմնավոր։ Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները ապագայում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը