copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:02 27-07-2022

Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոցում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 27-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող չշահագործվող շինության տանիքում։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին։

Ամենից շատ դիտված