Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:15 27-07-2022

Թատրոն է. ծրագրված ուզում են մեր ազգը վերացնել. քաղաքացին՝ ընդդիմության մասին

Ընդդիմությունը տևական դադարից հետո երկու օրից շարունակելու է իր հանրահավաքները։

Oragir.news-ը քաղաքացիներից հարցրեց, թե ինչ ակնկալիքներ ունեն ընդդիմությունից, որին ի պատասխան՝ մի քաղաքացի ասաց. «Իմ ենթադրությամբ՝ լրիվ թատրոն է։ Ընդդիմությունը չորս տարի առաջ չգիտե՞ր, թե ով է գալիս, ինչի՞ այն ժամանակ միտինգներ չէին անում։ Նրանք բոլորը ղեկավարվում են մի կետից, որի անունը իրենք չեն տալիս։

Դաշնակցությունից մեկին հարցրի, թե ինչու նույն բանը երեք տարի առաջ չէին անում, բան պատասխանեցի՞ն, այդ ի՞նչ թատրոն է, մարդիկ գան, ձանձրանան ու էլի գնան տո՞ւն։ Ի՞նչ եք անում, գալիս խոսում, գնում եք, ուրիշ ոչ մի բան։ Հետո ես մի բան եմ հասկացել, որ ծրագրված ուզում են մեր ազգը վերացնել, անկախ նրանից՝ ով ում դեմ է խոսում՝ բոլոր ալիքնեով փչացնում են մեր գրական լեզուն։ Ազգը մշակույթով է ազգ, իսկ լեզուն մշակույթի ողնաշարն է։ Մարդիկ պետք է պարտադիր գրական լեզվով խոսեն։ Ոչ մի անգամ եթերում չեն ասում մեր այբուբենի գաղտնիքները, մեր հարստության մասին, օրինակ՝ լուրերին նայեք, անընդհատ քրեական լուրեր են, մի հատ մշակութային լուր չկա»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել