copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:04 27-07-2022

ՔԿՀ-ներում տարին մեկ անգամ անցկացվում է կանխարգելիչ բուժզննություն


Ազատազրկված անձանց բուժումն իրականացնելու համար առկա է 442 անուն դեղորայք:

«ՔԿՀ-ներում դատապարտյալների առողջության պահպանում. ինչպե՞ս է աշխատում բուժօգնության ծառայությունը» թեմայով ասուլիսին այս մասին նշեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը:
«Նյարդային լարվածությունը կարող է բերել մի շարք հիվանդությունների զարգացման: Դրա պատճառով արձանագրվում են դեպքեր, երբ դատապարտյալները քրեակատարողական հիմնարկ են մտնում առողջ և դուրս գալիս ինչ-ինչ խնդիրներով»,- նշեց Բաբայանը
Վերջինիս խոսքով՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տարեկան մեկ անգամ իրականացվում է կանխարգելիչ զննություն: Այդ թվում՝ որովայնի, կոնքերի սոնոգրաֆիկ հետազոտություն, արյան, մեզի անալիզ, բիոքիմիական հետազոտություններ և այլն:
«Եթե կանխարգելիչ զննությունների ժամանակ հայտնաբերվում են խնդիրներ, անհրաժեշտություն է առաջանում, որ կոնկրետ անձը լրացուցիչ հետազոտություններ անցնի»,- ընդգծում է Բաբայանը:
Բաբայանը վստահեցնում է՝ դատապարտյալներին ժամկետանց դեղորայք չի առաջարկվում: Նշում է՝ լինում են դեպքեր, երբ դատապարտյալներն իրենց մոտ երկար ժամանակ դեղորայք են պահում, և հետո ընդունում այն: Հնարավոր է՝ այդ ընթացքում դեղորայքի ժամկետն անցնում է, և այն պիտանելի չի լինում օգտագործման համար:
Անդրադառնալով հացադուլում գտնվող դատապարտյալներին՝ Բաբայանը նշեց, որ դա դատապարտյալի իրավունքն է, այդկերպ է ուզում իր խոսքը տեղ հասցնել:
Նրա խոսքով՝ հացադուլում գտնվող դատապարտյալը ստանում է դեղորայքային բուժում, եթե ունի դրա անհրաժեշտությունը: Բուժաշխատողները հացադուլում գտնվող դատապարտյալին մշտապես ուշադրության կենտրոնում են պահում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը