Ավելին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:32 26-07-2022

Հնդկաստանի արևմուտքում անձրևների պատճառով մի ամբողջ քաղաք անցնում է ջրի տակ. տեսանյութ

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ջոդհպուր քաղաքը հեղեղվել է հորդառատ անձրևների պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն իր տելեգրամյան ալիքում։

Գործակալության տվյալներով՝ ջրածածկ են կառավարական շենքերը, երկաթուղային կայարանը, հիվանդանոցները, շուկաները։ Քաղաքի դպրոցները չեղյալ են հայտարարել դասերը։

Բացի դրանից՝ հեղեղված են բանանի պլանտացիաները։ Բերքի մի մասի կորստի պատճառով բանանի գինը բարձրացել է մինչև 11 դոլար մեկ փնջի համար, ինչը երեք անգամ ավելի է, քան նախկինում։

Տեղական հրատարակությունները հայտնում են, որ ուժեղ ջրային հոսանքները քշում են քաղաքի մեքենաներն ու մոտոցիկլետները: Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվում, որոնցում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները փորձում փրկել իրենց թեթև տրանսպորտը՝ այն դուրս բերելով ջրից, բայց ոչ բոլորն ունեն հոսանքին դիմակայելու ուժ։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը