Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:15 26-07-2022

Ադրբեջանը Արցախն է իրենով անում, իսկ մենք պարեկային մեքենաների գույնն ենք որոշում

Ադրբեջանը բոլոր հնարավոր ու անգամ անհավանական միջոցներով փորձում է հասնել արցախյան խնդրի վերջնական լուծմանը, մեկընդմիշտ փակել հարցը` Արցախաը տեսնելով իր կազմում: Հիմա էլ ուզում է «էներգետիկ շանտաժի» միջոցով հասնել ուզածին, Եվրոպային գազ մատակարարելու հեռանկարն է դարձնել խաղաքարտ` խաղը շահելու համար: Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ Եվրոպայի կողմից չօգտագործվի Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ինչպես Բրյուսելում չօգտագործվեց Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հրապարակված զեկույցում: Չկա Լեռնային Ղարաբաղ, չկա հակամարտություն: Կա Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, տարածք` որտեղ ապրում են հայեր: Խնդիրը լուծված է:

Իսկ մենք լուռ ենք, սպասում ենք, թե ինչ են մտածում, ինչպես կորոշեն Ադրբեջանը և Եվրոպան: Նրանք իրենց շահն են առաջ մղում և դա բնական է, իսկ մեր շահը, պարզվում է, հնազանդ է նրանց շահին, սպասում է, թե ինչ ուղղությամբ և ու կհրեն իրեն: Եթե մենք լուռ ենք, չենք խանգարում, նշանակում է, որ այդ հարմարվողական կեցվածքով մեր համաձայնությունն ենք հայտնում Արցախի խնդիրը լուծելու ադրբեջանական տարբերակին: Պաշտոնական Երևանը ոչ միայն համաձայն է ցանկացած տարբերակի, որ կորոշի արցախահայության ճակատագիրը, այլև ձեռքերն է լվացել Արցախից, ալևս չի համարում իրենը, իր լուծելու խնդիրը:

Փաշինյանական իշխանությունն Արցախի «բեռը» թոթափել է իր ուսերից: Փոխարենը շատ ավելի կարևոր է պարեկային մեքենաների գույնը` սև կլինի թե սպիտակ: Երևանի քաղաքապետարանն էլ կարևորում է ամեն առավոտ ժամը 7-ին մայրաքաղաքի բնակիչներին արթնացնել «Սարի սիրուն յար» երգի հնչյունների ներքո: Այսօր այլ խնդիր չունի երևանցին ու հայությունը, «սարի յարն» էր մնացել պակաս, այդ էլ ունեցանք: Իսկ վաղը մեր անտարբերության ու անհոգության մասին խոսելու ենք` որպես արդարացում նշելով թուրքական դիվանագիտությունը, ուժն ու ճկունությունը: Ողբալու ենք ու դատապարտելու ինքներս մեզ` դարձյալ դասեր չառնելով մեր սխալներից: Այդպես է եղել մեր ողջ պատմության ընթացքում, մեր ճակատագրի առանցքային պահերին անորոշ ու անտարբեր ենք մնացել, իսկ հետո ողբացել` մինչև հաջորդ անտարբերությունը: Թշնամին մեր հաշվին պատմություն է գրել, իսկ մենք մեր ձեռքվ մեր պատմությունն ենք ջնջել:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել