Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:27 26-07-2022

Չալաբյանի փաստաբանները ցուցադրաբար լքեցին դատարանի դահլիճը

Քիչ առաջ Ավետիք Չալաբյանի փաստաբաններ Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը ցուցադրաբար լքեցին դատարանի նիստերի դահլիճը: Փաստաբանները պնդում էին, որ իրենց գործի նյութերը պատշաճ չեն տրամադրվել, Մնացական Մարտիրոսյանն էլ անընդհատ փորձում էր առաջ տանել այն միտքը, թե փաստաբանները դիտավորյալ, չարամտորեն չեն ստացել գործի նյութերը:

Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դե յուրե ունի պաշտպանություն, սակայն դե ֆակտո չունի, հետևաբար իրենք լքում են դատարանի դահլիճը, քանի որ Չալաբյանը զրկված է բովանդակային պամտպանությունից, քանի որ չի կարող պամտպանվել, եթե չգիտի, թե իրեն ինչի մեջ են մեղադրում, ինչից ինքը պիտի պաշտպանվ:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը։

Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը՝ ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել