copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:55 25-07-2022

Երբ թեկնածուները այնքան վատն են, որ միակ ելքը քվորում չապահովելն է, կտապալվի՞ դատավորների ժողովը, թե՞ ոչ

Ինչպես հայտնի է, հուլիսի 27-ին հրավիրված է Դատավորների ընդհանուր ժողով ԲԴԽ անդամ ընտրելու օրակարգով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ թեկնածուներից մեկը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի ավելի քան 25 տարվա փորձառությամբ դատավոր Նաիրա Հովսեփյանն է՝ պատերազմում զոհված հերոսի մայր։

Մեր տեղեկություններով մյուս թեկնածուն Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն է՝ նախկին նոտար Հայկազ Մազմանյանի դուստրը։
ԲԴԽ-ում գենդերային բալանսը պահելու մտահոգությամբ երրորդ թեկնածուն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանն է։ Մեզ հայտնի դարձավ, որ բազմաթիվ դատավորներ չեն մասնակցելու ժողովին, որպես պաշտոնական պատճառ կնշվի արձակուրդը, սակայն իրականում թեկնածուները իրենց սրտով չեն։ Ըստ էության քվորում չլինելը եւ որեւէ մեկի չընտրվելը, մի շարք դատավորների համոզմամբ, լավագույն լուծումն է։ Այլընտրանքը գնալ եւ չընտրելն է, ելույթ ունենալը, որը շատ ավելի խնդրահարույց է, վերջիվերջո հաճելի չէ գնալ եւ գործընկերներիդ ասել, որ արժանի չեն ԲԴԽ գնալու։ Իսկ եթե քվորում լինի, ապա ԲԴԽ անդամ կընտրվի Նաիրա Հովսեփյանը, որպես հերոսի մայր՝ դատավորները բարոյական պարտականություն են զգում նրա հանդեպ եւ անկախ մասնագիտական, մարդկային հատկանիշներից՝ չեն կարող չքվեարկել նրա օգտին։

Հիշեցնենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է ավելի քան 120 դատավորի մասնակցություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը