copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:30 25-07-2022

Իրավապաշտպանները մտահոգված են Շոտլանդիայի՝ ուկրաինացի փախստականներին էստոնական լաստանավում բնակեցնելու ծրագրերով


Բրիտանական Times պարբերականը գրում է, որ իրավապաշտպաններին անհանգստացնում է ուկրաինացի փախստականներին հատուկ դրա համար վարձակալած լաստանավում բնակեցնելու շոտլանդական իշխանությունների ծրագրերը. տարածքը կարող է փոքր և անհարմար լինել նրանց համար։

Շոտլանդիան էստոնական ընկերությունից վարձակալել է ծովային մեծ «Վիկտորիա» լաստանավը, որպեսզի այն կայանի իր նավահանգիստներից մեկում և այնտեղ տեղավորի Շոտլանդիա տեղափոխված մոտ 7000 ուկրաինացի փախստականների տասներորդ մասին:

Սակայն, շոտլանդացի և էստոնացի իրավապաշտպանները, որոնց խոսքը մեջբերում է Times-ը, ասում են, որ «Վիկտորիայի» նավախցերը բավական լավն են գիշերելու համար (Բալթիկ ծովն անցնելիս, որտեղ սովորաբար նավարկում է «Վիկտորիան»), բայց այդքան էլ հարմար չեն բնակվելու համար։ Դրանցում նեղվածք է, որը խիստ անհարմար կլինի երեխաներ ունեցող ընտանիքների համար։

Շոտլանդիայի իշխանությունները օրինակ են վերցրել Էստոնիայից. այնտեղ կառավարությունը նույն ընկերությունից նմանատիպ լաստանավ է վարձակալել՝ «Իզաբելին», և ժամանակավորապես այնտեղ տեղավորել 1900 փախստականի։ Սա Էստոնիայում ուկրաինացի փախստականների ընդհանուր թվի մի քանի տոկոսն է։

Անցած շաբաթ վարձակալության ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբեր. փախստականների համար մշտական ​​բնակարանների որոնումները ձգձգվում են։

Ուկրաինացիները մեկնել են Շոտլանդիա՝ հույս դնելով իշխանությունների կողմից ներդրված ընդունելության մեխանիզմի վրա, ըստ որի նրանց բնակարանով պետք է ապահովեին մասնավոր սեփականատերերը՝ կառավարության տրամադրած գումարի դիմաց։ Սակայն Շոտլանդիայում, ըստ Times-ի, իշխանությունները ստիպված են եղել դադարեցնել այդ մեխանիզմի աշխատանքը՝ համապատասխան բնակարանների բացակայության պատճառով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ