copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:18 24-07-2022

ԱՄՆ-ը մեղադրել է ՌԴ-ին հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների տապալման համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր է ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ պայմանավորվածությունների տապալման համար։ Խոսքը Օդեսայի նավահանգստին հարվածի մասին է։ Ռուսաստանը չի ստանձնում նավահանգստի հրթիռակոծման պատասխանատվությունը: Համաձայնագրի միջնորդ Թուրքիան հաստատել է, որ ռուս զինվորականները դրա հետ կապ չունեն։ Սակայն ամերիկացիները շարունակում են պնդել իրենց վարկածը։

Բլինկենն իր հայտարարության մեջ հատուկ ընդգծել է, որ ռուսական կողմը «զրկում է Ուկրաինային տնտեսական ոլորտում կենսունակությունից, իսկ աշխարհը՝ պարենային մատակարարումներից»։ Նա Մոսկվայից պահանջել է անշեղորեն պահպանել այդ համաձայնագրով իր ստանձնած բոլոր պարտավորությունները։

Օդեսան երեք ծովային նավահանգիստներից մեկն է, որտեղից ուկրաինական հացահատիկը պետք է տեղափոխվի ամբողջ աշխարհով։ Պարենային ապրանքների արտահանումը պետք է նվազեցնի այս ապրանքի գները համաշխարհային շուկաներում։ Եթե ​​հացահատիկը մնա Ուկրաինայում, ապա աշխարհին սով է սպառնում։ Այս մասին բազմիցս հայտարարել է ՄԱԿ-ը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում