Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:25 23-07-2022

Արշակունյաց պողոտայում 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում «Գրանդ Սպորտի» մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։ Այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ կնոջը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են և բնակվում են Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ