copy image url
Ավելին 4 տարի առաջ - 17:12 23-07-2022

Կուբայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնությունները օրինականացնող փոփոխություններին

Կուբայի Ազգային ասամբլեան (խորհրդարան) հավանություն է տվել Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններին։ Նրանք օրինականացնում են միասեռ ամուսնությունները, ընդլայնում են կանանց իրավունքները, մեծացնում երեխաների և տարեցների պաշտպանությունը։ Թարմացված օրենսգիրքը հանրաքվեի կդրվի 2022 թվականի սեպտեմբերի վերջին։

Նոր օրենքը օրինականացնում է գեյ-ամուսնությունները և քաղաքացիական միությունները, ԼԳԲՏ զույգերին թույլ է տալիս որդեգրել երեխաներ և ամրագրում է տնային պարտականությունների հավասար բաշխում: Փոփոխությունների համաձայն՝ Կուբայում կթույլատրվեն ամուսնական պայմանագրերը և փոխնակ մայրությունը, բայց ոչ շահույթ ստանալու նպատակով։

Բացի դրանից, նոր օրենսգրքում ասվում է, որ ծնողները պետք է «պատասխանատվություն» կրեն երեխաների համար, այլ ոչ թե նրանց «խնամակալը լինեն»։ Օրենքը ծնողներին նաև պարտավորեցնում է «հարգել երեխաների և դեռահասների արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը»:

Ընտանեկան օրենսգրքի փոփոխություններին դեմ են արտահայտվել եկեղեցու ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ