copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:08 22-07-2022

Մեր կարմիր գիծը երբեք չանցնե՛ք, երբե՛ք. Բաքվում Իրանի դեսպանը՝ Թավրիզն «ադրբեջանական» անվանած Իսրայելի դեսպանին

Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին ստահոդ գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Իսրայելի դեսպանը Twitter-ում գրառման մեջ նշել է, որ ընթերցել է «Թավրիզի առեղծվածային հեքիաթները» գիրքը, որտեղից սովորել է «Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը»։ Գրառմանը կից Դիքը նաև լուսանկար է հրապարակել, որում երևում են ընթերցած գիրքն ու Իսրայելի դրոշը։

Նա մասնավորապես գրել է. «Վերջերս ինձ ներկայացված այս հիանալի գրքից շատ բան եմ սովորում Թավրիզի ադրբեջանական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Ընկերնե՛ր, ի դեպ, այս ընթացքում ի՞նչ եք կարդում»։

Իսրայելցի դիվանագետի այս գրառմանը Тwitter-ում անդրադարձել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսևին։

Նա Դիքին «արկածախնդիր երեխա» է անվանել, այնուհետև նշել. «Մեր եզակի Թավրիզն Իրանի վեհ պատմության մեջ հայտնի է որպես առաջինների բնօրրան։ Թվում է, թե առաջին չար սիոնիստին ևս կհուղարկավորի Թավրիզի ջանասեր ժողովուրդը»:

Իրանցի դեսպանը զգուշացրել է. «Մեր կարմիր գիծը երբեք չանցնե՛ք, երբե՛ք»։

Ամենից շատ դիտված