copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:56 22-07-2022

Սյունիքի մարզպետն այցելել է Ույծ, Իշխանասար և Շաքի բնակավայրեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 21-ին այցելել է Սիսիան համայնքի Ույծ, Իշխանասար և Շաքի բնակավայրեր։

Մարզպետը շրջել է գյուղերի թաղամասերում, այցելել դպրոցներ, հանդիպել վարչական ղեկավարներին, զրուցել բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգությունների և գյուղի խնդիրների մասին։

Ույծում մարզի ղեկավարն այցելել է նաև գործող ջերմոցային տնտեսություններ, Իշխանասարում՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող «ԱՆԴ» ՍՊԸ, ծանոթացել նրանց գործունեությանն ու արտադրության ծավալներին։