Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:16 21-07-2022

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը հանդիպել է մշակութային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 21-ին հանդիպել է մշակույթի ոլորտում գործող հիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել մշակութային գործիչներին երկարամյա վաստակի ու ծառայության համար և ներկայացրել մշակույթի ոլորտի կարգավորմանը և ռազմավարական զարգացմանը միտված Կառավարության տեսլականը:

«Մշակույթի բնագավառում համակարգային բարեփոխումներ կատարելու համար շատ կարևոր է լսել խնդիրների լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Արցախի ներկա իրավիճակին պետք է կարողանանք արձագանքել նաև մշակույթի միջոցով, որովհետև դուք եք հասարակության գաղափարական ու արժեքային շարժիչ ուժը: Պատերազմից հետո մենք պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել»,- ասել է Ա. Բեգլարյանը:

Պետական նախարարը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ պատրաստ է պարբերաբար այսօրինակ հանդիպումներ ունենալ, որպեսզի որոշումների կայացումը լինի ներառական ու արդյունավետ:

Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել մշակույթի ոլորտի տարբեր հարցերի շուրջ, պետական նախարարը հանձնարարականներ է տվել բարձրացված որոշ հիմնախնդիրների լուծման նպատակով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել