copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:18 21-07-2022

Շիրակի մարզի 3 համայնքների ՏԻՄ ղեկավարներն ու ավագանու անդամները վերապատրաստումներ են անցել

Շիրակի մարզի 3 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հուլիսի 19-21-ը վերապատրաստումներ են անցել՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան։
Դասընթացների կազմակերպման և պատշաճ անցկացման ամբողջ գործընթացը վերահսկվել է մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության կողմից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Վերապատրաստումների ծրագրում ընդգրկված են համայնքների պարտադիր և կամավոր խնդիրներին, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին, վերջիններիս գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը, համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և բյուջեի կազմման և հաստատման գործընթացներին, համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հմտություններին, համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության փոխկապակցվածությանը, համայնքի բյուջեի կատարմանը, կատարման հսկողությանն ու վերահսկողությանը, տեղական ինքնակառավարման համակարգում կոռուպցիայի ընկալման մակարդակին և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող թեմաներ։

Վերապատրաստման դասընթացներն անցել են ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների, տեսական ու գործնական պարապմունքների միջոցով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը