copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:38 21-07-2022

Իրաքում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա

Չորեքշաբթի՝ հուլիսի 20-ի երեկոյան, Բաղդադում տասնյակ մարդիկ բողոքի ցույց են կազմակերպել Իրաքում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ թուրքական բանակի կողմից Դոհուկ նահանգի Զախո լեռնային հանգստավայրի վրա հարձակման մասին տեղեկությունների ֆոնին:

Զանգվածային ցույցը հանգեցրել է այն բանին, որ դեսպանատան դիմաց տեղակայվել են անվտանգության ուժեր, քանի որ որոշ ցուցարարներ փորձել են գրոհել դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքը, հաղորդում է Shafak-ը:

Ականատեսների վկայությամբ՝ ցուցարարների ագրեսիան ու գրոհը զսպելու համար դեսպանատան շենքի վրայից հանվել է դրոշը, որից հետո ցուցարարները հետ քաշվելու հրահանգ են ստացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ուժային կառույցները հայտարարել էին, որ հարձակումը, ինչի հետևանքով Զախո հանգստավայրում զոհվել է 8 մարդ, իրականացրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից