Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 21-07-2022

Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել: Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդների մի մասին գլխացավանքի մեջ է գցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդները պատրաստակամորեն մեքենան կայան են հասցնում, բայց գազաբալոնների լցաճնշակայանները հրաժարվում են սպասարկել գործանարային բալոն ունեցող մեքենաներին:
«Ժողովուրդը» օրաթերթը գազաբալոնների լցաճնշակայաններից տեղեկացավ՝ պատճառն այն է, որ գործարանային բալոնների վրա փորձաքննության ենթարկելուց հետո նոր փականներ կամ այլ դետալներ դնելու խնդիր է առաջանում, քանի որ դրանք հատուկ արտադրության են:
Ու քանի որ լցաճնշակայաններում հիմնականում միատեսակ ու, այսպես ասած, ունիվերսալ դետալներ են կիրառվում, ապա գործարանային բալոնների համար լուծումներ գտնելը բարդ է, ավելի ճիշտ՝ անհնարին: Խնդրին Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են ու վստահեցնում են՝ առաջիկա օրերին նախարարությունն իր հարկի տակ կհավաքի վկայագիր տրամադրող բոլոր ընկերություններին՝ հասկանալու՝ հարցին ինչ լուծում տալ:
Նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանն է վստահեցնում. «Այո, նման խնդրի մենք էլ ենք ծանոթ ու այժմ մտածում ենք՝ ինչպիսի լուծումներ գտնել, ինչ անել: Առջիկա օրերին, կարծում եմ, լուծումներ կլինեն»:
Գազաբալոնների վկայագրման օրենքը, հիշեցնենք, օգոստոսի 1-ից է ուժի մեջ մտնում, ու համաձայն դրա` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Ստացվում է՝ պարտաճանաչ վարորդը, որի մեքենան գործարանային արտադրության գազաբալոն ունի, վաղը, մյուս օրը գազ լիցքավորել չի կարողանալու զուտ այն պատճառով, որ վկայագիր տրամադրող կայանները սպասրակելուց հրաժարվել են: Եվ, փաստորեն, օրենքի թերի կարգավորումն ու դրա կիրառման հետ կապված խնդիրները ոչ միայն գլխացավանք են ստեղծելու վարորդների համար, այլ հավանական վեճերի պատճառ են դառնալու վարորդների ու գազալցակայանների աշխատակիցների միջեւ:
Սա իշխանությունների հերթական անկատար ու թերի օրենքն է, ինչը գործի դնելուց հետո մեկ էլ պարզվում է, որ այն քաղաքացիներին խառնաշփոթի մեջ է գցում ու վեճի առարկա դառնում դրա շահառու քաղաքացիների համար: Տարաբնույթ օրենքներ մշակող իշխանավորները, ինչքան էլ հավատացնեն, թե մարդու շահերից բխող նորմեր են բանեցնում, ճիշտ կանեն ամեն ինչ բոլոր կողմերից ուսումնասիրեն, ապա նոր միայն օրենքը մարդկանց վզին փաթաթեն»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ