copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:23 21-07-2022

Վանաձորի քաոսը երկարաձգեցին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մենք գրել էինք, որ հուլիսի 20-ին դատարանը քննելու եւ վերացնելու է Վանաձորում համայնքի ավագանու նիստերի վրա դրված ապօրինի արգելքը։ Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի՝ դեկտեմբերին տարած հաղթանակից հետո իշխանությունն ուղղակի պատանդ վերցրեց Ասլանյանին՝ բանտարկելով, որ նա չընտրվի համայնքապետ, իսկ Էդմոն Մարուքյանը, որի գլխավորած ցուցակը մեկ մանդատ անգամ չէր ստացել, վիճարկեց ընտրությունների արդյունքները, եւ կամակատար դատավորների օգնությամբ Վանաձորն արդեն 7 ամիս է՝ անիշխանության վիճակում է։
Ճիշտ է՝ կրիմինալի հետ առնչություններ ունեցող Ական օրենքի մի քանի փոփոխությունների արդյունքում համայնքապետի ԺՊ է նշանակվել, սակայն 7 ամսից ավելի է՝ Վանաձորի ավագանին նիստեր չի անում։ Երեկ վերջնաժամկետն էր, եւ սպասվում էր, որ դատարանը, սպառելով բոլոր հնարավորությունները, ուզի-չուզի, պետք է արգելանքը հանի։ Բայց պարզվեց՝ աբսուրդը երկարաձգելու հնարը գտել են։ Վարչական դատարանը, քննելով նիստերի արգելանքը վերացնելու մասին ավագանու խմբակցությունների հայցը, որոշում չի կայացրել՝ այն պատճառաբանությամբ, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը դատավարության կողմ է, պատշաճ ծանուցված չի եղել եւ չի ներկայացել դատարան։ Եթե վերացվեր արգելանքը, ավագանին նիստ կաներ՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով, եւ չի բացառվում, որ ընդդիմադիրներից ինչ-որ մեկն ընտրվեր։
Իշխանությունների դուստր ձեռնարկությունները՝ ԼՀԿ-ն ու «Ապրելու երկիրը», փաստացի, փորձում են հնարավորինս ձգել այս վիճակը։ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» անդամ Արթուր Օհանյանը մեզ փոխանցեց, որ դատական նիստն անժամկետ հետաձգվել է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը