Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 22:03 20-07-2022

Դագաղ պարեցնողների համար Ծիծեռնակաբերդը պղծելը խնդիր չէ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ամենաանպաշտպան վայրերից է, եւ արդեն որերորդ անգամ հենց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ազգությամբ թուրքերը, որոնց հետ ՀՀ իշխանությունները պատրաստվում են ամբողջ թափով քիրվայություն անել, իսկ ամենայն հայոց իշխանական օլիգարխը՝ բիզնես, ծաղրում են Եղեռնի զոհերի հիշատակը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան, եւ մեր երկիր անարգել մուտք գործած ամեն դուրսպրծուկ կարող է անել ցանկացածը, որովհետեւ հուշահամալիրի հսկայական տարածքը հսկում է ընդամենը 3 ոստիկան:

Ցեղասպանության-թանգարան ինստիտուտը եւ հուշահամալիրը Նիկոլ Փաշինյանի անձնական հետաքրքրությունների շրջանակում չեն, ոչ էլ կեցավայրն են, որ հազարավոր ոստիկաններ հսկեն: Այս սրբազան տարածքը զուտ աշխատատեղ է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ կասկածելի դրամաշնորհներով սնվող ու ցեղասպանությանը նոր «մեկնաբանություն» տված տնօրեն Հարություն Մարությանի համար:

Նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «մուննաթ է եկել», որ ամեն օր հարյուրավոր մարդիկ են այցելում իրենց, ու հետեւաբար հնարավոր չէ բոլորին հսկել: Արդարացել է, թե թուրք տղամարդը կտրուկ շարժումներ չի արել, որ ոստիկանները նկատեն, հեռախոսն էլ դեմքին մոտ է պահել խոսելիս: Իսկ «գորշ գայլերի» սիմվոլը ցուցադրող բաշիբոզուկը ոչ միայն գայլի ոռնոց է արձակել, այլեւ հեգնանքով Հայաստանի ամենամեծ թատրոն որակել Ծիծեռնակաբերդը:

Թուրքերը կարող են իրենց նման իրավունք վերապահել, որովհետեւ Հայաստանում հայերը պատրաստ են 1915 թ. Ցեղասպանության ուրացման հաշվին «բարիշել» թուրքերի, իսկ նոր օրերի ցեղասպանության ներելու հաշվին՝ ադրբեջանցիների հետ: Ի վերջո, մի ցեղասպան էլ այս վարչախումբն է, կա՞ մեկ այլ երկիր, որտեղ մի ամբողջ սերունդ են սպանել, որտեղ 5000 տղայի են զոհել, անունն էլ դրել՝ հանուն ոչնչի: Մերն ուրիշ է՝ սա աշխարհի երեսին եղած միակ վարչախումբն է, որ իշխանության եկավ դագաղներ պարեցնելով: Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել