Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:17 20-07-2022

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «խելացի գյուղեր» ծրագրի իրականացման մասին

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող արցախյան տարածքներում կազմակերպվում է միգրացիոն առաջին գործընթացը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Ծրագիրը, որն Ալիևը որակել է, որպես «մեծ վերադարձ», նախատեսում է «վերադարձնել հարյուր հազարավոր մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց հողերը տարիներ առաջ»:

Առաջին վերաբնակեցումն իրականացվել է Կովսական (Զանգելան) շրջանի Աղալի գյուղում, որը, ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների, գտնվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երթուղու վրա։

«Մեծ վերադարձ» հորջորջված ծրագրի շրջանակներում գյուղում բնակություն է հաստատել ընդամենը 58 հոգուց բաղկացած 10 ընտանիք: Նախատեսվում է, որ ևս 31 ընտանիք կտեղափոխվի Աղալի:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Աղալիում 200 առանձնատուն է կառուցվել՝ օգտագործելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, էկոլոգիական ջեռուցման և խելացի լուսավորության համակարգեր։ Գյուղում կա 360 հոգու համար նախատեսված դպրոց, 60 հոգու համար նախատեսված մանկապարտեզ, առողջարան, շուկաներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել