copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:33 20-07-2022

Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ պատերազմում «աշխարհագրական կոորդինատների» ընդլայնման մասին

Ուկրաինա ռուսական ներխուժման «աշխարհագրական» խնդիրները փոխվել են, այժմ դա ոչ միայն ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն է՝ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններում, այլև «մի շարք այլ տարածքներ», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԻԱ Նովոստիին և RT-ին տված հարցազրույցում։ Նախօրեին ՌԴ նախագահը խոսել էր Կիևի՝ բանակցությունները վերսկսել չցանկանալու մասին։

Հարցազրույցում Լավրովը սպառնացել է, որ եթե արևմտյան երկրները շարունակեն Ուկրաինային հեռահար զենք մատակարարել, ապա ռուս զինվորականների աշխարհագրական խնդիրները կընդլայնվեն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ «Ուկրաինայի այն հատվածը, որը կվերահսկի Զելենսկին», ունենա զենք, որը վտանգ է ներկայացնում «մեր տարածքի և այն հանրապետությունների տարածքի համար, որոնք հռչակել են իրենց անկախությունը, նրանց, ովքեր ցանկանում են ինքնուրույն որոշել իրենց ապագան»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի