copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:07 19-07-2022

Մի քանի օրից ջրի պատճառով «Շահումյան գերեզմանատան» դագաղները կհայտնվեն բաց երկնքի տակ. shamshyan.com

Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի բնակիչներից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ մի քանի օր է, այցելում են Երևան քաղաքի «Շահումյան գերեզմանատուն», սակայն չեն կարողանում մոտենալ իրենց հարազատների շիրիմներին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Մի քանի օր է, առավոտյան ժամերին այցելում ենք մեր հանգուցյալների շիրիմներին, որպեսզի խնկարկում անենք, ծաղիկներ խոնարհենք, սակայն չենք կարողանում մոտենալ, քանի որ, հավանաբար, ոռոգման ջրի խողովակը վնասվել է, և ջուրն անխնա հոսում է։ Մի քանի գերեզմաններ ողողված են ջրով ու այն աստիճան է ջուրը քայքայել հողը, որ փոսեր և ճաքեր է առաջացել, ու եթե դրա դեմ պատկան մարմինները չառնեն, ջուրը ամբողջովին կմաքրի հողաշերտը ջրի երեսին կհայտնվեն դագաղները։

Առավոտյան դիմել ենք «Շահումյան գերեզմանատուն» պատասխանատուներին, որպեսզի խնդիրը կարգավորեն, սակայն ոչ մի օգուտ։ Աջափնյակի թաղապետարան ենք դիմել, ասում են՝ մենք անելիք չունենք, Վեոլիա ջուր ենք դիմել, նրանք էլ ենց ասում՝ անելիք չունենք։ Հիմա չգիտենք՝ ում դիմենք, որպեսզի գոնե, եթե մեր մասին չեն մտածում, մտածեն հանգուցյալների մասին։

Պատկերացնո՞ւմ ենք, 40-42 աստիճան շոգն անգամ չի կարողանում վերացնել ջրի հետքը, որովհետև ջուրն այնպես վարար էր հոսում, որ էլ ասելու չէ։ Տեղեկացել ենք նաև, որ գերեզմանատների հսկողությունը դրված է Երևանի քաղաքապետարանի վրա»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել