copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:52 19-07-2022

Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել

Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայում գրանցվել է պատմության ընթացքում ռեկորդային ամենաբարձր ջերմաստիճանը, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Նրանց տվյալներով՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի տարածքում ջերմաչափը բարձրացել է մինչև 40,2 աստիճան Ցելսիուս։
Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանի նախորդ ռեկորդը եղել է 38,7 աստիճան Ցելսիուս։ Այն գրանցվել է 2019 թվականին Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգում։

Միաժամանակ, բրիտանական օդերևութաբանական ծառայության տվյալներով, երեքշաբթի ավելի ուշ օդի ջերմաստիճանը երկրի որոշ շրջաններում կարող է հասնել 41 աստիճան Ցելսիուսի։

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգի պատճառով գնացքների տեղաշարժն ընդհատվում է, մի քանի երկաթուղային գծեր և ավտոճանապարհներ փակ են։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում