copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:43 19-07-2022

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ալբանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հուլիսի 19-ին ընդունել է Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ փոխարտգործնախարար Հովհաննիսյանը կարևորել է հայ-ալբանական հարաբերությունները և դրանք առավել զարգացնելու անհրաժեշտությունը։ «Նա հաջողություն մաղթեց դեսպան Հայդարագային իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հայդարագան վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի