copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:42 30-03-2022

ԱՄՆ-ն առաջարկել է թուրքական Bayraktar TB2-ը փոխարինել ավելի արդյունավետ ԱԹՍ-ներով

«Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնք Թուրքիան մատակարարում է Ուկրաինային և ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին, կարող են փոխարինվել ավելի արդյունավետ ամերիկյան ԱԹՍ-ներով, առաջարկում է Breaking Defense-ը։
«Տհաճ է գիտակցել, որ ուկրաինացիները կարող էին ավելի արդյունավետ գործել, եթե ամերիկյան ԱԹՍ-ներ օգտագործեին»,- ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը հիշեցնում է, որ Bayraktar TB2-ն ունի 150 կիլոմետր հեռահարություն և ունակ է տեղափոխել 150 կիլոգրամ բեռ։ «Bayraktar-ների հնարավորությունները սահմանափակ են այն առումով, թե ինչ զենք կարող է կրել և որքան: Սա իր հերթին սահմանափակում է դրա օգտակարությունը այնպիսի հսկայական երկրում, ինչպիսին Ուկրաինան է»,- գրում է Breaking Defense-ը։
Պարբերականը պնդում է, որ Վաշինգտոնը պետք է փոխի արտահանման վերահսկման կանոնները, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներին թույլ կտան անօդաչու թռչող սարքեր գնել անմիջապես Միացյալ Նահանգներից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում