copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:35 18-07-2022

Արմեն Գրիգորյանի եղերական մահը վերահաստատում է, որ Նիկոլը մահաբեր է, մարդասպան է․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Վաղը՝ 10։30, Կառավարության շենքի դիմաց բողոքի հավաք է։ Ես գնալու եմ այս պաստառով։ Գնալու եմ, քանի որ սա է իրականությունը։ Քանի որ ամեն րոպե սա պետք է բարձրաձայնել։ Քանի որ ողջ կառավարման ընթացքում նա մարդկային կյանքեր է խլել։ Գիտակցաբար՝ բանտերում պահելով, քինախնդրությամբ, անկարողությամբ ու սեփական քարոզչության մասին միայն մտածելով (համավարակը՝ օրինակ), ու ահավորը՝ գիտակցված անկազմակերպվածությամբ ու արկածախնդրությամբ, որի հանրագումարը դավաճանությունն է՝ զոհելով հազարավոր կյանքեր։ Շարանը վերջ չունի։ Սոնայի դեպքը՝ դրա վկայությունն է։ Արմեն Գրիգորյանի եղերական մահը՝ վերահաստատումը, որ Նիկոլը մահաբեր է, մարդասպան է։ Կառավարության շենքի դիմաց լինելու եմ այս պաստառով, շենքն էլ հսկելու են ոստիկանները, որոնց տասնյակ ընկերներ զոհ գնացին Շուշիում Նիկոլի կազմակերպված անկազմակերպվածության հետեւանքով, թշնամական արկակոծության արդյունքում։ Իսկ մահաբերն այնքան էր իր մասին մտածում, որ անգամ նրանց հավուր պատշաճի թույլ չտվեց արարողակարգերով հուղարկավորել։

Դիմում եմ ընկերներիս, հարազատներիս. այսպիսի պաստառներով, իրականությունը ներկայացնող գրառումներով լինել Կառավարության շենքի դիմաց, հուլիսի 19-ին, 10։30-ին:
Իսկ մինչ այդ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Ակցիայի ավարտից հետո երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք:

Իրերն իրենց անունով կոչենք, մարդասպանին էլ՝ ճիշտ ձեւակերպմամբ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ