copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:51 18-07-2022

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Բաքու-Երևան հարաբերությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսով քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընթացիկ գործընթացների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման տարբեր ուղղությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բայրամովը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի ապահովման Բաքվի «հայտնի դիրքորոշումը», այդ թվում՝ հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման, առաջիկա խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեկնարկի վերաբերյալ, ինչպես նաև ադրբեջանական կողմի այս ուղղությամբ ձեռնարկած քայլերը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում