copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:13 18-07-2022

Ինչ է հայտարարագրել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը

Oragir.news-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հայտարարագիրը։

Ռուբինյանը 2021 թ․-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ․-ի մայիսի 26-ին։ Նա հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ Երևանի Շենգավիթ համայնքում։ Հատկանշական է, որ 2020 թ․-ի տարեկան հայտարարագրում բնակարանի մասին տվյալներ չկան, իսկ 2021 թ․-ի հայտարարագրում Ռուբինյանը չի նշել, թե երբ է ձեռք բերվել գույքը։ Փոխարենը հայտարարագրել է «Կանաչ թաղ» ՍՊԸ-ին վերադարձված 45,5 մլն դրամ և 2,4 մլն դրամ փոխառությունները։ «Կանաչ թաղ» ՍՊԸ-ն զբաղվում էր Երևանում բնակելի թաղամասի կառուցումամբ։

Տարվա ընթացքում Ռուբինյանի եկամուտները կազմել են 43 մլն 459 հազար դրամ, որից 9 մլն 432 հազար դրամը՝ ՀՀ ԱԺ-ից աշխատանքի դրմաց ստացած վարձատրությունն է, 33 մլն 500 հազար դրամը՝ «Հայէկոնոբանկ»-ից վերցված վարկային փոխառություններն են, 527 հազար դրամը՝ «Ինեկոբանկ»-ից ստացված վարկային փոխառություները։

Նշենք նաև, որ տարեսկզբին Ռուբինյանի բանկային հաշվին եղել է 14 մլն 325 հազար դրամ, իսկ տարեվեիջին այդ գումարը կազմել է 8 մլն 271 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին