copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:49 15-07-2022

Հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունների անվճար ուսուցմամբ տեղերը

ՀՀ Կառավարության հուլիսի 14-ին կայացած նիստում հաստատվել են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը:

ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2020 թվականին նվազել էին 500-ով:

2022 թվականին նախատեսվում է ավելացնել այն՝ հաշվի առնելով միջին մասնագիտական կրթության դիմորդների մեծ հոսքը, նոր մասնագիտությունների ներդրումը և նրանց հետագա շարունակականության ապահովումը: Կառավարության որոշմամբ՝ 6084 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:

Որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 40 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 75 մասնագիտությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվել գործարարություն, վարչարարություն և իրավունք ոլորտներին, ինչպես նաև իրականացվել է որոշակի մասնագիտությունների գծով ըստ ուսումնական հաստատությունների նախատեսվելիք անվճար ուսուցման տեղերի տեղաբաշխում:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել աշխատաշուկայի պահանջարկը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների` մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետների առկայություն): Անվճար ուսուցման տեղերն առաջնային հատկացվելու են ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին:
Ներկայում էլ մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90%-ն ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին:

Այդ նպատակով 2022-2023 ուսումնական տարվա համար նախատեսվել է 247 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նոր փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր հատկացվում են նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններին, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավելի դիմորդներ, և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 30 անվճար լրացուցիչ պահուստային տեղ՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունը փորձարարական կարգով ներդնելու համար:

ՀՀ Կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` պայմանավորված ՀՀ աշխատաշուկայի պահանջներով, և ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ