copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:45 14-07-2022

Համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը նույնպես քվեաթերթիկների վրա գրիչով նշում չի արվելու

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը քվեաթերթիկի վրա գրիչով նշում չի արվելու: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 65 կողմ ձայն:

Համահեղինակ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ 2021-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների, նաև ՏԻՄ ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, ըստ այդմ առաջարկվում են փոփոխություններ՝ վերացնելու ի հայտ եկած խնդիրները:

«Առաջարկվում է համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, նախատեսել առանձին քվեաթերթիկներ: Այսինքն՝ ՏԻՄ ընտրությունները լինելու են նույն մոդելով, ինչ ԱԺ ընտրությունները, և ըստ էության գրիչը ընտրությունների ընթացքում վերանալու է: Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում»,-ասաց Հովհաննիսյանը:

Այդ դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

«Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունների, դաշինքների անունները չեն կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր: Ընտրություններից առաջ դաշինքներ են ձևավորվում անուն-ազգանուններով: Մենք ընտրել ենք համամասնական ընտրակարգը և ըստ էության հաջողել ենք այս ընտրակարգում, գրանցել ենք առաջընթաց ընտրական գործընթացներում: Եվ անուն-ազգանուններով դաշինքներով ընտրություններին մասնակցելն ըստ էության մեծամասնական ընտրակարգի տրամաբանություն է»,-ասաց Հովհաննիսյանը:

Եվ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ են իրականացվել և փաթեթում ավելացվել է Կուսակցությունների մասին օրենքը՝ ըստ որի կուսակցությունները ևս չեն կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ