copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:47 14-07-2022

Ստորագրվել է հայ-հնդկական փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև հուլիսի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնա­կատար Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից՝ Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, հնդիկ պրոդյուսերներ և այլք։

Սույն հուշագրով կողմերը կիրականացնեն կինոարվեստի ոլորտում մասնագիտական խմբերի փոխանակումներ, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը երկու երկրների միջև:

Ըստ հուշագրի՝ կողմերի հնարավորությունների սահմաններում յուրաքանչյուրն իր երկրում կաջակցի մյուս կողմի կինեմատոգրաֆիական արտադրանքի ներկայացմանն ու արժևորմանը: Փոխադարձ համաձայնությամբ երկու երկրները կկազմակերպեն կինոարվեստին վերաբերող ֆորումներ՝ օնլայն կամ օֆլայն եղանակով, որին կմասնակցեն կինոյի ոլորտով հետաքրքրվող անձինք, այդ թվում՝ կինոգործիչները: Հայ և հնդիկ մասնագետները կդիտարկեն նաև Հայաստանում ոչ ֆորմալ կրթության «Հնդկական Եվրասիա կինոակա­դեմիայի» հիմնադրման հնարավորու­թյունները:

Շնորհավորելով կողմերին ստորագրված հուշագրի կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ այն կհանդիսանա կինոոլորտում հայ-հնդկական երկարամյա և տարողունակ համագործակցության մեկնարկ՝ վերահաստատելով Հայաստանում կինոոլորտի թե՛ կրթական, թե՛ արտադրական օղակներում հնդկական կողմի հնարավոր ներդրումային ծրագրերը և համագործակցության զարգացման առաջարկները դիտարկելու դիրքորոշումը։

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դան Դեվալն ուրախությամբ արձանագրել է հուշագրի ստորագրման կարևորությունը՝ հիշատակելով հայ-հնդկական բարեկամությունն ու դարավոր ամուր կապերը։ Հնդիկ դիվանագետը համոզված է, որ այս ձեռնարկը շուտով կտա իր արդյունքները՝ վերաճելով մեծածավալ նախագծերի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ