copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:01 14-07-2022

Ինչու մանդատից չզրկեցին Ռուբեն Ռուբինյանին

Այսօր երեկոյան նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում ԱԺ խորհուրդը պիտի որոշի ընդդիմադիր երկու խմբակցությունների 33 պատգամավորի պատգամավորական մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Հիմնավորումը մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելն է։ Ըստ «Parliamentmonitoring»-ի տվյալների՝ այս պահին ԱԺ նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորը Արմեն Չարչյանն ու Մխիթար Զաքարյանն են, որոնք երկար ժամանակ գտնվում էին կալանքի մեջ․ Չարչյանը 214 բացակա ունի, Զաքարյանը՝ 174։ Հաջորդը «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած և «անկախ պատգամավորի» կարգավիճակ ունեցող Իշխան Զաքարյանն է՝ 170 բացակա։ Իշխան Սաղաթելյանն ունի 157 բացակա, Ալեն Սիմոնյանը՝ 150, Գեղամ Մանուկյանը՝ 137 և այլն։

Նախորդ 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաշատ բացակա ունեցող պատգամավորը Ռուբեն Ռուբինյանն է եղել։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նիստերից բացակայել է 229 անգամ՝ 72-ով ավելի շատ, քան Իշխան Սաղթելյանն այս պահին։ Նախորդ խորհրդարանում բացակայությունների թվով 2-րդ տեղում կրկին ՔՊ-ական է՝ Արուսյակ Ջուլհակյանը՝ 211 բացակայով։ Բացակայությունների թվով 3-րդ տեղում ԼՀԿ խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էր՝ 200 բացակայով։ «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն ուներ 198 բացակա, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ 178, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու իմքայլական Վլադիմիր Վարդանյանն ունենին 165 բացակա, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ 162, իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ 151, իսկ նույն խմբակցության պատամավոր Քրիստինե Պողոսյանը՝ 150 բացակա:

Իհարկե, միշտ էլ կարելի է բացայակյություններն արդարացնող պատասխաններ գտնել, սակայն նույն ՔՊ-ականների տրամաբանությամբ՝ ժողովուրդը մանդատ էր տվել խորհրդարանում գտնվելու և օրենսդիր գործունեությամբ զբաղվելու համար, իսկ Ռուբեն Ռուբինյանը այդ ընթացքում բացակայում էր 229 անգամ։ Նա նույնիսկ Գագիկ Ծառուկյանին է գերացանցել, որը հազվադեպ էր խորհրդարան գալիս, սակայն ՔՊ-ականները Ռուբեն Ռուբինյանին ու Արուսյակ Ջուլհակյանին բացակայությունների հիմքով մանդատից զրկելու հարց այդպես էլ չբարձրացրին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը