copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:16 14-07-2022

Նիդերլանդներում «օմիկրոնի» նոր ենթատեսակ է հայտնաբերվել

Հանրային առողջության և շրջակա միջավայրի հոլանդական ինստիտուտը (RIVM) հայտարարել է Նիդերլանդներում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակի հայտնաբերման մասին, որը ստացել է «Կենտավր» (Centaur) անվանումը։

Գործակալությունը հայտնել է, որ BA.2.75 ենթատարբերակը, որը նախկինում գտնվել է Հնդկաստանում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, այժմ հայտնաբերվել է Նիդերլանդներում՝ Գելդերլենդ նահանգից հունիսի 26-ին վերցված նմուշում։

RIVM-ը վստահեցրել է, որ իրենք «ուշադիր հետևում են իրավիճակին» և հույս ունեն գտնել վարակի աղբյուրը: Այստեղ ենթադրել են, որ նոր տարբերակն ավելի հեշտությամբ կարող է շրջանցել SARS-CoV-2 պաշտպանությունը՝ «փոքր սպեցիֆիկ փոփոխությունների պատճառով»։

Հուլիսի 7-ին Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ներառել է BA.2.75-ը «հսկողության տակ գտնվող տարբերակների» ցանկում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում