copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:28 13-07-2022

Ամերիկացի կոնգրեսականը Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը վերահսկող նախագիծ է ներկայացրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քրիս Փափասը փաստաթուղթ է պատրաստել, որը նախատեսում է խիստ վերահսկողության տակ առնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը։ Հաղորդում է ermenihaber-ը:

Նշվում է, որ կոնգրեսականն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում նախատեսվում է «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքում» 2 նախապայման ավելացնել: Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պետք է իրկանացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է ներկայացնի այն քայլերը, որոնք կկանխարգելեն Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքների իրականացումը:

Նշվում է, որ Փափասի բերած նախագիծը ներկայացվել է որպես հավելյալ ակտ «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»: Նախագծի տակ որպես համահեղինակներ ստորագրել են ընդհանուր առմամբ 15 կոնգրեսական:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով