copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:44 13-07-2022

Հուսով եմ՝ ներքին գործերի նախարարություն ստեղծելուն միտված քայլերը շուտով կամբողջանան․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է արել ներքին գործերի նախարարություն բացելու վերաբերյալ։

«Ինչպես շատերդ արդեն տեղեկացել եք, ՀՀ կառավարությունն ստեղծում է ներքին գործերի նախարարություն։

Այդ մասին առաջարկությամբ տարիներ շարունակ հանդես ենք եկել խորհրդարանում (այդ թվում՝ կառավարության այլընտրանքային կառուցվածք ներկայացնելիս)՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելով բերում ենք խորհրդարանական վերահսկողության դաշտ, ինչպես մյուս նախարարությունները։
Ըստ շրջանառության մեջ դրված նախագծի ներքին գործերի նախարարության կազմում գործելու են փրկարար ծառայությունը (ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարությունը), ոստիկանությունը, ոստիկանության զորքը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը (որպես ՊՈԱԿ)։

Ընդ որում՝ նախկինում ներքին գործերի նախարարություն ունեցել ենք, որը վերածվել է առանձին կառույցների դեռևս 2000-ականներին՝ օրվա իշխանության կողմից, ինչի արդյունքում իրավապահ կարևորագույն ինստիտուտները դուրս են մնացել խորհրդարանական վերահսկողությունից և անցել օրվա իշխանության ուղիղ ենթակայության ներքո։

Հուսով եմ՝ ներքին գործերի նախարարություն ստեղծելուն միտված քայլերը շուտով կամբողջանան և վերջնարդյունքը կլինի ավելի առաջադեմ և թափանցիկ ինստիտուտը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ