copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:19 13-07-2022

Կաբինետներում նստած զինվորականներ չեն լինի. Սուրեն Պապիկյանը զայրացել է. Ժողովուրդ

«Ժողովորդ» օրաթերթը գրում է.

«Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցություն է եղել, որի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը բարձրացրել է կաբինետներում նստած զիվորականների մասին եւ ասել, որ այսուհետ կաբինետում նստած զինվորական չի լինելու, ու բոլորը պետք է գնան սահման:
ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ այս փոփոխություններին զուգահեռ չեն պատրաստվում լռել եւ նախարար Պապիկյանի մոտ որոշել են բարձրաձայնել խնամի- ծանոթ-բարեկամներին նախարարությունում տեղավորելու գործընթացի մասին: Մասնավորապես՝ պաշտոնյաները Պապիկյանի հետ զրույցում պնդել են, որ նա ստուգի գրեթե բոլոր վարչությունները, որտեղ պետերն իրենց կանանց են գործի տեղավորել:
Ըստ այդ լուրերի՝ օրինակ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունում բոլորն իրենց կանանց են գործի ընդունել, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչությունում կրկին կանանց ու նաեւ քենիներին են գործի ընդունել: Ավելին՝ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի եղբորը Ռազմական ոստիկանությունում են ՌՈ պետի թիկունքի գծով տեղակալ նշանակել եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ում «ԽԾԲ»-ի գործընթացին կանդրադառնա առաջիկայում. այն, ինչ մերժում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա իրականացնում է լայն թափով»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը