copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:45 12-07-2022

Կայացել է Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը

Սույն թվականի հուլիսի 12֊ին կայացել է Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։

Քննարկվել է Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը և դրանից բխող վտանգները։

Մասնակիցները քննարկման ընթացքում մտահոգություններ են հայտնել ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքների վերաբերյալ։

Փաստվել է, որ ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար։

Ընդգծվել է, որ վերոնշված հարցը և մարտահրավերները վերաբերվում են ոչ միայն Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին, այլև՝ լրջագույն սպառնալիքներ են պարունակում Արցախի Հանրապետության գոյության և Արցախի ժողովրդի անվտանգության համար։

Քննարկված հարցերի շուրջ քաղաքական խորհուրդը որոշում է ընդունել։