copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:20 12-07-2022

ՆԳ նախարարը հնարավորություն կունենա ներգրավվել ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում. ԱԽ քարտուղար

Հանրային այսպիսի լսումները ևս մեկ անգամ հաստատում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհը և բարեփոխման գործընթացներում հանրային լայն շերտերին ներգրավելու պատրաստակամությունը: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանը բարեփոխումները փորձեց դիտարկել ավելի լայն՝ անվտանգության կոնտեքստում: Նա հայտնեց՝ բարեփոխումների համատեքստում պլանավորում են ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին:

«Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ուզում եմ ասել, որ ոստիկանության բարեփոխումները հենց այս լայն կոնտեքստում նաև պետք է դիտարկել, և դրա հիմքում նաև դրված է ժողովրդավարասկան կոնցեպտը: ԱԽ-ում ԱԻՆ-ը ներկայացված չէր, բայց այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, որովհետև ՆԳ նախարարը, որպես արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ներգրավվել ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում:

Մեր հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին